Քաղաքական 14:46 25/11/2017 Հայաստան

Լրջագույն փաստաթուղթ է, որն առաջիկայում կանխորոշելու է բազմաթիվ ոլորտներում մեր առաջընթացը. Գագիկ Մինասյան

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը  լրջագույն մի փաստաթուղթ է, որն առաջիկայում կանխորոշելու է բազմաթիվ ոլորտներում մեր առաջընթացը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝  այն, ինչ տեղի ունեցավ երեկ Բրյուսելում, վաղուց սպասված մի քայլ էր, որին Հայաստանը գնում էր տարիներ ի վեր. «Համաձայնագրի ստորագրումը կայացավ իշխանությունների հետևողական աշխատանքի և ջանքերի շնորհիվ»:

Գագիկ Մինասյանը նշեց, որ համաձայնագիրն իր հետ բերում է նոր հնարավորություններ Հայաստանի ներքին զարգացումների համար՝ դրանք մարդու իրավունքներն են, իրավական դաշտի ներդաշնակեցումն է Արևմտյան չափանիշներին և այլն։ «Այս համաձայնագիրը մեզ հնարավորություն է տալիս այն պլանավորած բարեփոխումներն առաջիկայում իրականացնել շատ ավելի ինտենսիվ և արագ տեմպերով՝ օգտվելով նաև մեր Արևմտյան գործընկերների օժանդակությունից»,- ընդգծեց պատգամավորը։

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում  Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հատվածի մասին՝ Գագիկ Մինասյանն ասաց, որ հստակ արձանագրվում է՝ կողմերը սատարում  են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին, և որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան ակտերի երեք հիմնարար դրույթների հիման վրա՝ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք։

«Չափազանց կարևոր է այն, որ այնտեղ արձանագրված է շատ կարևոր մի փաստ՝  նրանք հենվում են ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա: ՄԱԿ-ի հիմնարար փաստաթուղթն արձանագրում է, որ ազգերի ինքնորոշումը նպատակ է, իսկ տարածքային ամբողջականությունը ընդամենը միջոց։ Այսինքն՝ եթե այս երկու սկզբունքները Հելսինկյան եզրափակիչ ակտում նույն մակարդակի վրա են գտնվում, ապա ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթում ինքնորոշումը ավելի բարձր մակարդակի վրա է, քան տարածքային ամբողջականությունը»,- նշեց Գագիկ Մինասյանը՝ հավելելով, որ համաձայնագիրը պետք է վավերացվի ԵՄ 24 անդամ երկրների կողմից, հետևաբար, այս տեսակետը կիսելու են այդ երկրները։

Նա նաև ասաց, որ Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում ընդունվել է հռչակագիր, որի հետ կապված Հայաստանն ուներ մտավախություններ, մասնավորապես, ադրբեջանական լոբբին,  Ադրբեջանին հարիր գործելաոճով կարող էր ստեղծել մի իրավիճակ, որ Հայաստանը վերապահումով ստորագրեր այդ փաստաթուղթը: Սակայն, ըստ Գագիկ Մինասյանի, արտաքին գերատեսչության և անձամբ ՀՀ Նախագահի լրջագույն աշխատանքի և ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ փաստաթուղթը ներկայացնել և վավերացնել այն տեսքով, որը որևէ շանս չի տալիս Ադրբեջանին։

«Որն էր այստեղ խնդիրը. այնտեղ արձանագրված է, որ ԵՄ-ն սատարում է իր Արևելյան գործընկերության գործընկերների տարածքային ամբողջականությանը և առկա խնդիրները կարող են կարգավորվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Հելսինկյան եզրaփակիչ ակտի և ԵԱՀԿ-ի Փարիզի խարտիայի հիման վրա: Մենք բազմիցս ասել ենք, որ ԼՂ խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապ չունի, քանի որ  Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս։ Եվ Ադրբեջանը, և Արցախը եղել են ԽՍՀՄ մաս, որը քանդվել է և այդ պետությունից առանձնացել են բազմաթիվ պետություններ, այդ թվում՝ ԼՂՀ-ն և Ադրբեջանը»,- նշեց պատգամավորը:

Ըստ նրա՝  այս ամենը  թույլ է տալիս կանխատեսել, որ առաջիկայում ԼՂ բանակցային գործընթացը կգնա հետևյալ սցենարով՝ Ադրբեջանը ամեն ինչ կանի, որպեսզի կարողանա հետ վերադարձնել այն դիրքերը, որոնք կարծես թե ուներ, սակայն վերջին շրջանում և ՌԴ-ի, և ԵՄ-ի կողմից հստակ արձանագրվեց այն փաստը, որ այդ պատկերացումները առ ոչինչ են: Մյուս կողմից, ըստ Գագիկ Մինասյանի, Հայաստանը պետք է այնպես անի, որ այս ձեռքբերումներն ամրապնդվեն և առաջին հերթին կյանքի կոչվեն այն համաձայնագրի դրույթները, որոնք ստորագրվել են Վիեննայում և Սակտ Պետերբուրգում: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}