Ինգուշեթիայում բժիշկները վերականգնել են 121-ամյա տղամարդու տեսողությունը
Ինգուշեթիայում բժիշկները կարողացել են բարեհաջող վիրահատել բարձրլեռնային գյուղերից մեկի 121 տարեկան բնակչի աչքը: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, բժշկական միջամտության արդյունքում վերականգնվել է ծերունու` Ապպաս Իլիևի տեսողությունը:
Նշվում է, որ կատարակտի պատճառով նա չէր կարողանում Ղուրան կարդալ: Հիմա խնդիրը հետևում է:
«Առաջիկա օրերին ամենածեր ռուսաստանցին կրկին կկարողանա կարդալ»,-ասել են բժիշկները` ավելացնելով, որ հիվանդն իրեն լավ է զգում և արագ ապաքինվում է:
Տղամարդը ծնվել է 1896 թ. մարտի 1-ին: Երկարակյացն ունի 8 երեխա, 35 թոռ, թոռան 20 երեխա ու ծոռներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները