Ռուսաստանի ամոթը` ըստ նախկին նախարարի
Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ մարդկանց ցածր կենսամակարդակն ու աղքատությունը Ռուսաստանի առջև ծառացած գլխավոր մարտահրավերն է: ՀՆԱ-ի նման մակարդակն էլ նա համարել է երկրի ամոթը: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
«Սկսեմ այն բանից, ինչը մեզ առաջին հերթին անհանգստացնում է, դա երեք տարի շարունակ նվազող կենսամակարդակն է: Կարելի է շատ բաների մասին խոսել, սակայն վերջնական արդյունքն ու նպատակը մարդկանց բարեկեցությունն է: Սակայն երեք տարի անընդմեջ այն ընկնում է, աղքատությունն էլ ավելանում»,-ասել է նա:
Նրա խոսքով, երկրի ՀՆԱ-ի մակարդական ու յուրաքանչյուր շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, աղքատության նման մակարդակն ուղղակի ամոթ են:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պետությունը միջոցներ չունի թոշակները վճարելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում