Բագրատաշենի սահմանապահները դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու. ՀԺ
Նոյեմբերի 19-ին Բագրատաշենի սահմանային անցակետում ԱԱԾ սահմանապահները դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահները ստուգման նպատակով կանգնեցրել են մի «Մերսեդես» մեքենա: Նրանց պահանջով մեքենայի ուղևորը բացել է բեռնախցիկը։ Մեքենայի վարորդը՝ 34-ամյա Ա. Կիրակոսյանը, տեսնելով, որ ընկերոջ հետ սահմանապահները կոպիտ են խոսում, իջել է մեքենայից և փակել մեքենայի բեռնախցիկը, ինչից հետո վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել վարորդի ու սահմանապահների միջև։ Վարորդն էլ զանգահարել է աներորդուն՝ Կ. Շիվանյանին և կանչել մաքսակետ՝ օգնության։
Երբ Շիվանյանը ժամանել է, սահմանապահները՝ 15 հոգով նրան դաժան ծեծի են ենթարկել, ապա տարել մաքսակետից ներս և շարունակել դաժան ծեծի ենթարկել՝ աշխատասենյակից աշխատասենյակ տեղափոխելով։ Ծեծխից հետո տղամարդն իր մոտ եղած դանակով վնասել է սահմանապահներից մեկի կոկորդը, վերջինս սակայն թեթև քերծվածք է ստացել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները