Մոուրինյո. Մխիթարյանն անհետանում էր դաշտում
Անգլիական «Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին մեղադրել է խաղերում անհետանալու համար, միաժամանակ չի բացառել, որ Մխիթարյանը կարող է դաշտ դուրս գալ շաբաթ օրը կայանալիք Brighton-ի դեմ խաղում:
Այս մասին գրում է Manchester evening news-ը:
«Թույլ խաղից հետո Մխիթարյանը բաց է թողել վերջին երկու հանդիպումները»: Մարզիչը նշել է, որ Մխիթարյանի խաղի մակարդակն ընկել է, սակայն նշել է, որ նա կվերադառնա հայտացուցակ Brighton ակումբի հետ խաղում:
«Ես գոհ չեմ նրա վերջին խաղերից: Խոսքը ոչ թե մեկ-երկուսի մասին է, այլ երեքի, չորսի կամ հինգի: Նա մրցաշրջանը լավ սկսեց, սակայն աստիճանաբար անհետացավ: Նրա ելույթների մակարդակը` գոլերն ու գոլային փոխանցումները, պրեսինգը, որպես 10 համար թիմն իր հետևից տանելը, աստիճանաբար նվազում էր: Դա բավական է, քանի որ մյուսներն էլ աշխատում են խաղադաշտ դուրս գալու հնարավորություն ստանալու համար: Դա շատ պարզ է»,-ասել է Մոուրինյոն:
Հարակից հրապարակումներ`
- A խումբ. ՄՅՈւ-ն սայթաքեց Շվեյցարիայում, Մխիթարյանը բացակայում էր
- ՈւԵՖԱ-ն Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների ցանկում
- «Եղել են օրեր, երբ ես լացել եմ, մտածել եմ՝ ոչինչ չի ստացվի». Մխիթարյան