ՀՀ-ԵՄ փոխադարձ համագործակցությունն առավել կզարգանա ու կխորանա. Մարկարով
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն, ըստ էության, փոխլրացնում է այն հարաբերությունները, որոնք տարիներ շարունակ զարգանում են Եվրամիության և Հայաստանի միջև: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Այսպիսով, ստեղծվում է նոր ձևաչափ՝ Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների համար»,-նշեց քաղաքագետը:
Նրա խոսքերով՝ պայմանագիրը պետք է ստանա ավելի մանրամասն ծրագրային գործողությունների բնույթ: «Մինչև 2020 թվականը մենք կտեսնենք, որ ՀՀ-ԵՄ փոխադարձ համագործակցությունն առավել կզարգանա ու կխորանա»,- ընդգծեց Ալեքսանդր Մարկարովը՝ հավելելով, որ համաձայնագիրն իր բովանդակությամբ ենթադրում է Հայաստանի ու Եվրամիության միջև բազմաբովանդակ համագործակցություն տարբեր բնագավառներում:
Անդրադառնալով Արևելյան գործընկերության հռչակագրի շրջանակում ընդունված դրույթներին, որոնք վերաբերում են Ղարաբաղյան հակամարտության խնդրին, քաղաքագետն ասաց, որ շեշտադրվում է այն հանգամանքը, որ միջազգային հանրության համար ընդունելի է գոյություն ունեցող այն ձևաչափը, որն իրականացվում է Մինսկի խմբի համանախագահողների կողմից:
Ըստ նրա՝ երկրորդ կարևոր հանգամանք այն է, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար որպես հիմք՝ պետք է լինեն միջազգային իրավունքի մեջ գոյություն ունեցող երեք սկզբունքները:
Հարակից հրապարակումներ`
- Լրջագույն փաստաթուղթ է, որն առաջիկայում կանխորոշելու է բազմաթիվ ոլորտներում մեր առաջընթացը. Գագիկ Մինասյան
- Քաղաքագետ. ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ապացուցեց, որ «և, և» մոտեցումը ողջամիտ էր. «Առավոտ»
- ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը «և-և»-ի քաղաքականության կարևոր ձեռքբերում է
- Ստորագրվել է Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնման փաստաթուղթը
- Նալբանդյան. Համաձայնագիրը նոր գլուխ է բացում Հայաստանի ու ԵՄ հարաբերություններում
- ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվեց
- ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան