Եգիպտոսում զոհերի թիվը գերազանցել է 300-ը
Սինայի թերակղզու մզկիթներից մեկում իրականացրած ահաբեկչական գործողության հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 300-ը` հասնելով 305-ի: Մահացածներից 27-ը երեխաներ են: Ավելի վաղ հայտարարվում էր 235 զոհվածի մասին: Վնասվածքներ է ստացել 128 մարդ:
Նման տվյալներ է փոխանցում «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Ահաբեկիչները պայթեցրել են Ալ Արիշ քաղաքից ոչ հեռու գտնվող Էր-Ռոուդ մզկիթը, երբ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել ուրբաթօրյա աղոթքի: Նրանք ռումբ են գցել, ապա սկսել կրակել սարսափահար փախչողների վրա:
Եգիպտոսի Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ գրոհայիները եղել են 25-30 հոգի, նրանց մոտ եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դրոշը: Նրանք եղել են զինվորական համազգեստով, մզկիթին մոտեցել են 5 մեքենայով: Պատահածի պատասխանատվությունն առայժմ որևէ մեկը չի ստանձնել:
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսում 30 գրոհային է ոչնչացվել
- Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին
- Եգիպտոսում 15 ծայրահեղական է ոչնչացվել
- Եգիպտոսում մզկիթում տեղի ունեցած պայթունից զոհվել է 184 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում