Gazeta.ru-ի աղբյուր. «Մեր սկզբունքային դիրքորոշումն է եղել՝ երկու միությունների հետ համագործակցել»
Gazeta.ru-ն անդրադարձել է Արևելյան գործընկերության գագաթաժողովին ու Հայաստանի կողմից համաձայնագրի ստորագրմանը ու գրել է, որ Երևանի և Բրյուսելի միջև կնքված նոր համաձայնագիրը իրենից ներկայացնում է տարբեր ոլորտներում ընդլայնված համագործակցություն։
Gazeta.ru-ի հետ զրույցում ՀՀ իշխանությունների մոտ կանգնած աղբյուրը նշել է. «Հայաստանը միջոցներ կստանա քաղաքացիական հասարակության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, էներգիայի այլընտրանքային աղբյուրների և ամենակարևորը՝ բիզնես ոլորտի զագացման հեռանկարների համար։ Փաստաթուղթը ենթադրում է Հայաստանի մի շարք ապրանքների եվրոպական շուկա մուտքի թույլատվություն»։
Ըստ աղբյուրի՝ համաձայնագիրը թույլ կտա նաև Հայաստանի Հանրապետությանը ԵՄ-ի հետ համատեղ ծրագրեր զարգացնել հատկապես կրթության, շրջակա միջավայրի և գիտա-տեխնիկական ոլորտներում։
Աղբյուրը նաև նշել է, որ Հայաստանը կպահպանի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ում։
«Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է եղել՝ այս երկու միությունների հետ համագործակցել, քանի որ երկուսն էլ մեզ համար շահութաբեր են։ Եվ ԵՄ պետությունները մեզ ընդառաջ գնացին»,-նշել է Gazeta.ru-ի զրուցակիցը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան