Խոշոր հրդեհ Բաթումիում, նախնական տվյալներով 12 մարդ զոհվել է
Բաթումիի «Լեո Գրանդ» հյուրանոցում բռնկված հրդեհի օջախները մարվել են: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Մամուկա Տուրմանիձեն, գրում է Ինտերֆաքսը:
Նրա տվյալներով՝ հրդեհի մարումից հետո էլ շարունակել են հյուրանոցը ստուգել՝ շինությունում մարդկանց ներկայությունը բացառելու նպատակով: Նա նաև նշել է, որ դեռ չի հաջողվել պարզել մահացածների ինքնությունը, քանի որ նրանց մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել:
Վրացական ԶԼՄ-ները հայտնել են, որ հինգաստղանի հյուրանոցում, որտեղ ուրբաթ երեկոյան խոշոր հրդեհ էր բռնկվել, մեծ թվով այցելուներ են եղել:
Վրաստանի ՆԳ նախարարության տվյալների համաձայն՝ հրդեհի հետևանքով մահացել է 12 մարդ: Տուժածները, տարբեր աստիճանի թունավորմամբ, տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ավելի ուշ Աջարիայի Ինքնավար Հանրապետության առողջապահության նախարար Զաալա Միկելաձեն հայտնել է, որ տուժել է 21 մարդ, այդ թվում ` 5-ը Թուրքիայի քաղաքացի, 1-ը՝ Իսրայելի:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում