ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել կանանց նկատմամբ բռնության դեմ
Կանայք ու աղջիկներն իրավունք ունեն ապրել առանց բռնության: Սակայն աշխարհի տարբեր անկյուններում այդ իրավունքը կոպտորեն խախտվում է: Շատ կանայք, հատկապես աղքատ հասարակություններում, ենթարկվում են ֆիզիկական ու սեռական բռնությունների: ՄԱԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Նա կոչ է արել ակտիվորեն պայքարել այդ ամոթալի երևույթի դեմ:
«Աշխարհում ամեն երրորդ կինը ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության այս կամ այն ձևով: 750 մլն աղջիկ ամուսնանում է 18 տարեկանում»,-ասել է նա` ելույթ ունենալով Ընդդեմ կանանց ու աղջիկների նկատմամբ բռնության թեմայով միջոցառմանը:
Գուտերեշը կոչ է արել հավաքական կերպով պայքարել կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունների դեմ:
Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը նշվում է նոյեմբերի 25-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կոչ է հղել Դավիթ Հարությունյանին
- Կանանց նկատմամբ խտրականությունը շատ խորքային է Հայաստանում. իրավապաշտպան
- «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա». «Եթե լիներ պատշաճ ուշադրություն զոհի նկատմամբ, գործը կացնահարությամբ չէր ավարտվի»
- ԵԽ գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին միանալ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման կոնվենցիային
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում