Հայաստանում նախատեսվում է անցկացնել դաշտային խոհանոցի առաջին միջազգային մրցույթը
ՀՀ ԱԻ նախարարության և Գերմանական Կարմիր Խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության միջև համագործակցությունը կընդլայնվի։ Այս մասին հարցրեը քննարկվել են ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի և Գերմանական Կարմիր Խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽԲՎԵԿ) երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ, ԱՌՆԱՊ-ԳԿԽԲՎԵԿ համագործակցության պատասխանատու Վոլֆգանգ Շմիդտը՝ նախօրեին կայացած հանդիպմանը։
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել գերմանական կողմի հետ համատեղ 2018թ.-ի դեկտեմբերի 7-ին Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ երկրում աղետների ռիսկի նվազեցմանն ու դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքում առաջին անգամ Հայաստանում կազմակերպել դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ: Մրցույթին հնարավորություն կունենան մասնակցելու ինչպես Հայաստանի դաշտային խոհանոցի ծառայություն ունեցող գերատեսչությունները, այնպես էլ՝ թիմեր այլ երկրներից:
Հանդիպման ավարտին ստորագրվել է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներքո աղետներին արձագանքման կամավորական շարժման խթանման և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կարողությունների հետագա զարգացման մասին» հուշագիրը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան