Ծառուկյանն իր թիմակիցներին ասել է՝ մինչև վերջ գնալու ենք. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` Ծառուկյանն իր թիմակիցներին ասել է` կառավարությանը շատ մի կպեք, բայց «գազի հանձնաժողովի» հարցում մինչև վերջ գնալու ենք: Սակայն ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցում հակասություններ կան:
«Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով քննիչ հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի՝ 26 պատգամավորի պահանջով. ԲՀԿ-ն բավարարում է այդ «պահանջին» և կարող է միայնակ ստեղծել հանձնաժողով, ուսումնասիրել թե՛ գազի, թե՛ ներտնային ծառայության խնդիրները: Սակայն ԱԺ իրավաբանները գտնում են, որ Սահմանադրության անցումային դրույթներում (209 հոդված, կետ 6) ամրագրված քննիչ հանձնաժողովի դրույթներն ուժի մեջ են մտնում «նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը»: Այսինքն` եկող ապրիլից: ԲՀԿ-ն համաձայն չէ»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները