Բաթումիում զոհվածները շնչահեղձ են եղել
Բաթումիի հյուրանոցի հրդեհից նոր մանրամասներ են պատմել զոհվածների հարազատները:
«Գրուզիա օնլայն»-ի հաղորդմամբ, «Լեոգրանդ» հյուրանոցի հրդեհի հետևանքով 11 զոհվածներից 8-ի դին եղել է վերելակում, մեկը` լողավազանում, ևս երկուսը` մարզասրահում:
Բոլոր զոհվածները տղամարդիկ են, 10-ը Վրաստանի քաղաքացիներ, մեկը` Իրանի:
«Ութ տղամարդու գտել են վերելակում: Բուժանձնակազմն ասել է, որ նրանցից որևէ մեկի վրա այրվածքներ չեն եղել, նրանք շնչահեղձ են եղել ծխից: Ինչպես գիտենք, հրդեհի հետևանքով էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել էր, ինչի հետևանքով նրանք մնացել են վերելակում, չեն կարողացել դուրս գալ»,-ասել են զոհվածների հարազատները:
Հիշեցնենք, որ հյուրանոցում հրդեհը բռնկվել էր երեկ երեկոյան: Եվս 21 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Նրանցից ութը շարունակում են մնալ հիվանդանոցում:
Հարուցվել է քրեական գործ` երկու կամ ավելի մարդկանց մահվան պատճառ դարձած հրդեհային անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին