Հայաստանում սննդամթերքի վրա սկսել են քիչ ծախսել
Նախորդ տարի Հայաստանում նվազել են սննդամթերքի վրա կատարված միջին ամսական ծախսերը՝ տնային տնտեսության մեկ շնչի հաշվով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այդ ցուցանիշը 2016-ին, հանրապետության մասշտաբով կազմել է 18 764 դրամ, մայրաքաղաքի մասշտաբով՝ 19 773 դրամ: Սննդամթերքի վրա միջին ամսական ծախսը քաղաքային համայնքներում կազմել է՝ 18 756 դրամ, գյուղական համայնքներում՝՝ 18 777 դրամ:
Անվանական սպառողական ծախսերի միջին հանրապետական ամսական ցուցանիշը՝ տնային տնտեսության մեկ շնչի հաշվով կազմել է 43 978 դրամ, Երևանում՝ 55 428 դրամ: Քաղաքային համայնքներում այդ ցուցանիշը միջինը 46 519 դրամ է, գյուղական համայնքներում՝ 39 536 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան