Շախմատի Մ 20 ԱԱ. Մանուէլ Պետրոսյանը հավակնում է մեդալի
Իտալիայի Տարվիզիո քաղաքում ավարտվում է շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝ եզրափակիչ տուրից առաջ Մանուէլ Պետրոսյանը 7.5 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը (7-րդը՝ լրացուցիչ ցուցանիշներով):
Հայկ Մարտիրոսյանը 6.5 միավորով 19-րդ հորիզոնականում է, Տիգրան Հարությունյանը՝ 62-րդ (5.5): Սիրանուշ Ղուկասյանն աղջիկների պայքարում 4.5 միավորով 52-րդն է:
Այսօր կխաղացվեն վերջին՝ 11-րդ տուրի պարտիաները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան