Կաշառք ստանալու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Կիևում
Ուկրաինայի Կիև քաղաքից, նոյեմբերի 24-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից «Կիև-Երևան» չվերթի ինքնաթիռով, Հայաստան է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող1980 թ. ծնված Խաչատուր Բ.-ն։
Նա 2012թ. սեպտեմբերի 10-ից ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով Ուկրաինայի իրավապահ մարմինների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նրան հայտնաբերվել և ձերբակալվել էին օգոստոսի 31-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին