Էրդողանը հայտարարել է, թե որ դեպքում հրաժարական կտա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է` հրաժարական կտա, եթե ընդդիմադիր Ազգային-Հանրապետական կուսակցության ղեկավարը հրապարակի իր կոռումպացված լինելու մասին ապացույցներ: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
«Եթե դուք ունեք ապացույցներ, ապա հրապարակեք, և ես պատասխան կտամ: Հակառակ դեպքում խոստովանեք, որ զրպարտել եք ինձ ու ներողություն խնդրեք: Թող ապացուցեն, թե որ արտասահմանյան բանկում Էրդողանը հաշվեհամար ունի: Եթե ցույց չտան, թող հեռանան քաղաքականությունից: Իսկ եթե կարողանան ապացուցել, ես կթողնեմ իմ պաշտոնը»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան