ՀՀ-ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման հստակ ժամկետներ չկան. Հայաստանում ԵՄ դեսպան
Հայաստան-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման համար կան մի շարք պայմաններ, որոնք պետք է բավարարվեն: Նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա կարևոր համարեց, որ ԵՄ սահմանած՝ ԱլԳ 20 առանցքային արդյունքները՝ 2020 թ. համար, նույնպես վերաբերեն վիզայի ազատականացման խնդրին, ընդգծեց՝ ԵՄ դիրքորոշումը հստակ է առ այն, որ կան մի շարք պայմաններ, որոնք պետք է բավարարվեն, և վիզայի ազատականացման երկխոսության անցման որոշումը տեղի կունենա իր ժամանակին:
ԵՄ դեսպանը կոչ արեց լինել լավատես, հավատալ՝ այն փաստը, որ այսօր կա Բրյուսելում համաձայնագրով ամրագրված այս հանձնառությունը, պետք է խրախուսի իր հայ գործընկերներին՝ շարունակել իրենց աշխատանքը:
«Վիզաների ազատականացումն իսկապես ջանադիր աշխատանք է պահանջում: Դա իրավունք չէ, արտոնություն է, և եվրոպական քաղաքացիները պետք է իմանան՝ այն երկրները, որոնք ձգտում են ազատականացման, ունեն եվրոպական կոչում, հավատում են Եվրոպային, ցանկանում են, որ իրենց վերաբերվեն իբրև իրական եվրոպացիների, ուզում են ապրել եվրոպական չափորոշիչներով ու նորմերով, ունեն եվրոպական մտածելակերպ: Սա է ուղերձը, որ պետք է Հայաստանից գա, պետք է հասկանանք, որ շահագրգռված եք ճամփորդել Եվրոպայով»,- ասաց նա:
Անհրաժեշտ պայմաններն, ըստ ԵՄ դեսպանի, բազմաթիվ են, իրավական, վարչական պահանջների բավարարում, ինստիտուցիոնալ բազմաթիվ կարգավորումներ: Նա ընդգծեց՝ սա գործընթաց է, որ քաջ հայտնի է Վրաստանի փորձից: Հարցին՝ վիզաների ազատականացմանը՝ որպես արդյունքի, երբ կհասնի Հայաստանի, Սվիտալսկին պատասխանեց, որ հստակ ժամկետներ չի կարող նշել:
«Ես մարգարե չեմ, բայց կարծում եմ՝ լավ է այն, որ վիզայի ազատականացման եչրկխոսությունը Հայաստանի հետ դրվել է 2020 թ. առանցքային արդյունքների օրակարգում, այնուամենայնիվ հստակ ամսաթիվ չկա հիշատակված»,- նշեց նա:
Սվիտալսկին ընդգծեց՝ եթե բոլոր անհրաժեշտ պայմանները բավարարվեն, անհրաժեշտ տարրերը առկա լինեն, և ԵՄ անդամ պետությունները համոզված լինեն, որ ժամանակը եկել է, այդ ազատականացումը տեղի կունենա, ոչ ոք այն արհեստականորեն չի երկարաձգի:
Հարակից հրապարակումներ`
- Մենք հավատում ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Պյոտր Սվիտալսկի
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վերաբերում է հասարակ քաղաքացիներին. Պյոտր Սվիտալսկի
- Սվիտալսկի. ՏԻՄ բարեփոխումների առումով Հայաստանն այսօր շատ կարևոր փուլում է
- Ոչ ոք չի կարող դրսից որևէ բան պարտադրել. Սվիտալսկի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան