
«Մանկական Եվրատեսիլ-2018»-ը Ռուսաստանը չի անցկացնի
Ռուսաստանը կարող է «Մանկական Եվրատեսիլ» մրցույթն անցկացնել 2019 թվականին: Այս մասին տեղեկացնում է Գազետա.ռու-ն: Նոյեմբերի 26-ին «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթեց ռուս մասնակիցը՝ Պոլինա Բոգուսևիչը, սակայն մրցույթի կանոնների համաձայն՝ հաղթող երկիրը հաջորդ տարի մրցույթը կազմակերպելու ավտոմատ իրավունք չի ստանում՝ ի տարբերություն մեծահասակների «Եվրատեսիլի»:
2018 թ. մրցույթը կանցկացվի Մինսկում, որովհետև Բելառուսը նման ցանկություն է հայտնել նախապես: Ռուսաստանը կարող է մրցույթի հայտ ներկայացնել 2019 թ., առայժմ հարցը քննարկումների փուլում է: Հայտ ներկայացնելուց հետո EBU կոմիտեն որոշում կկայացնի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին