ԵԱՏՄ-ից դուրս գալը չի լուծի Հայաստանում առաջացած պրոբլեմները. Նաիրա Զոհրաբյան
«ԵԱՏՄ միության հնարավորությունները ՀՀ-ն շատ վատ է օգտագործում, ինչը պայմանավորված է երկրի ներքին սոցիալական և տնտեսական հարցերով,-խորհրդարանում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք»-ի նախագծի լսումների ընթացքում իր ելույթում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Միքայել Մելքումյանի խոսքով՝ զարմանալի է, երբ մարդիկ սկսում են հակադրել ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն.
«Պետք չէ հակադրել ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն, այլ պետք է եզրեր գտնել երկուսի հետ համագործակցության համար: Մենք չենք հակադրում, այլ, երկուսը միասին վերցրած, շարժվում ենք առաջ: Կկարողանանք՝ փառք ու պատիվ մեզ, չենք կարողանա՝ կյանքը ցույց կտա, թե ուր ենք գնում, ոնց ենք գնում», - նշեց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքեվ էլ, պետք է խնդիրը մեր մեջ փնտրել, թե ինչու է Հայաստանը ձախողել ԵԱՏՄ անդամակցությունը։
«Դուռը շրխկացնելով փակելը ամենահեշտ ու ամենակարճ ճանապարհն է: Փորձենք հասկանալ՝ ինչու մենք չենք կարողանում օգտվել ինտեգրացիոն բլոկի պայմաններից: Բոլոր պրոբլմեները Հայաստանում պիտի փնտրել։ Մեր երկրի ներսում ծիրանի արտահանումը քվոտավորված է, մի քանի մարդ իրավունք ունի արտահանել այն, այստեղ ինտեգրացիո՞ն գործըթացն է մեղավոր, թե՞ ՀՀ-ն: Երբ ՀՀ-ն «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է դարձել ո՞վ է մեղավոր, ԵԱՏՄ-ն, թե՞ ՀՀ-ն: Տնտեսական ցանկացած ինտեգրացիոն բլոկից միշտ էլ կարելի է առավելագույն օգուտ քաղել ի շահ սեփական երկրի: ԵԱՏՄ այլ երկրներ կարողանում են այդ միության խաղի կանոնները իրենց շահերին հարմարեցնել, մենք չենք կարողանում, հիմա բողոքե՞նք Նազարբաևից ու Լուկաշենկոյից»,- նշեց Զոհրաբյան:
Պատգամավորը շեշտեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը չի լուծի Հայաստանում առաջացած պրոբլեմները։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Հայաստանը դուրս եկավ, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ. Թաթուլ Մանասերյան
- Հայաստանը ԵԱՏՄ մտնելուց հետո կորցրել է իր գրավչությունը. Արամ Սարգսյան
- «Եվ-և»-ը կայացել է. Աշոտյան
- Մենք չենք կարող անընդհատ վարկով զենք գնելու պայմանագրեր ստորագրել. Էդմոն Մարուքյան
- «Ելք»-ի հայտարարության նախագծի վերաբերյալ տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան