«Ելք»-ին պետք է շնորհակալություն հայտնել, այս օրակարգը հրապարակ բերելու համար. Ստեփան Սաֆարյան
«Իրականում, այն, ինչին ուզում էինք հասնել այս լսումների ժամանակ, դրան էլ հասանք»,- խորհրդարանում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին «Ելք»-ի նախագծի լսումների ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
«Մենք բոլորս այստեղ ապացուցեցինք, որ Հայաստանի միացումը ոչ այլ ինչ էր, քան ճնշումների ազդեցության տակ կատարված քայլ։ Մենք չհասկացանք, ինչ էին ակնկալում ԵԱՏՄ-ից, հիմա որտեղ ենք հասել և որքանով է լավ»,- ասաց պատգամավորը։
Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ելույթում ասաց, որ չէր կարծում, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից հետո նման թեմայով լսումներ կանցկացվեն. «Ցանկացած հասուն քաղաքական ուժ դա պարտավոր էր հաշվի առնել՝ առնվազն քաղաքական տեսակետից։ Նստած մեր տանը՝ քաղաքական քարտեզը բաժանում ենք չարի ու բարու, սկսում ենք հիմնավորել՝ որն է չարը, որը բարին, առանց հիմքում դիտարկելու, թե ինչն է բխում մեր շահերից։ Այդ հակադրությունները հայ ժողովրդին պատմականորեն երբեք լավ տեղ չեն տարել»։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը վարում է այնպիսի քաղաքականություն, որը մի կողմից մաս է կազմում ԵԱՏՄ շուկային՝ իր հետևանքներով, մյուս կողմից էլ ստորագրում է ԵՄ-ի հետ համաձայնագիր. «Ես խնդում եմ՝ ինձ ցույց տվեք գործընկեր պետություններից երկրորդ պետությունը, որն ունեցել է նման որոշում, չմոռանալով, որ ցանկացած որոշում իր քաղաքական գինն է ունենում: Մենք պարտավոր ենք առաջնորդվել ՀՀ շահերով, իսկ դա պահանջում է այսօր դրսևորել խոհեմություն՝ մեր անվտանգությունը դիտարկելով առաջնահերթ, լուծելով տնտեսության խնդիրները»,-ասաց նա:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահՍտեփան Սաֆարյանն իր եզարփակիչ ելույթում նշեց, որ ԵԱՏՄ-ում մնալը լրաջագույն խոչընդոտ է լինելու այսօր փառաբանվող ԵՄ-Հայաստան համաձայնագրի առավելագույն արդյունավետ իրականացման համար։
««Ելք»-ին պետք է շնորհակալություն հայտնել, այս օրակարգը հրապարակ բերելու համար, մյուս մասնակիցներին էլ։ Վաղ թե ուշ հենց առաջինը դուք եք համոզվելու ԵՄ-համաձայնագիրն իրականացնելիս, որ ԵԱՏՄ-ում մնալը խոչընդոտում է ձեր «և-և»-ի քաղաքականությանը»,- հավելեց քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ-ից դուրս գալը չի լուծի Հայաստանում առաջացած պրոբլեմները. Նաիրա Զոհրաբյան
- Եթե Հայաստանը դուրս եկավ, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ. Թաթուլ Մանասերյան
- Հայաստանը ԵԱՏՄ մտնելուց հետո կորցրել է իր գրավչությունը. Արամ Սարգսյան
- «Եվ-և»-ը կայացել է. Աշոտյան
- Մենք չենք կարող անընդհատ վարկով զենք գնելու պայմանագրեր ստորագրել. Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան