Մենք հավատում ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Պյոտր Սվիտալսկի
Հայաստան-ԵՄ համաձայնագիրը պարունակում է հստակ հայտարարություն ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ: Նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, խոսելով համաձայնագրի ստորագրման՝ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա հնարավոր ազդեցության մասին:
Նրա խոսքով՝ եվրոպական դիրքորոշումը հստակ է. ԵՄ-ն ամբողջապես արտահայտվում է ի նպաստ խաղաղ կարգավորման, սատարում կամ կողմնակից է Մինսկի խմբի և համանախագահների աշխատանքներին, պատրաստ է նպաստել՝ շատ հստակ աջակցություն տրամադրելով վստահության կառուցման գործընթացին, ինչպես նաև հետհակամարտության շրջանի վերականգնողական գործողություններին:
«Մենք հավատում ենք այս հակամարտության խաղաղ կարգավորմանը, դա կարևոր է Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի զարգացման, բացի այդ, Եվրոպական հարևանության կայունության իմաստով: Այն ձևակերպումները, որոնք կան համաձայնագրում, ես կարծում եմ՝ արտացոլում են ԵՄ և Հայաստանի միջև ընդհանուր հայտարարի՝ շատ բարձր մակարդակի լինելը»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վերաբերում է հասարակ քաղաքացիներին. Պյոտր Սվիտալսկի
- Սվիտալսկի. ՏԻՄ բարեփոխումների առումով Հայաստանն այսօր շատ կարևոր փուլում է
- Ոչ ոք չի կարող դրսից որևէ բան պարտադրել. Սվիտալսկի
- Կարապետյանի կառավարությունը մի շարք նախաձեռնություններ է իրականացրել՝ բիզնես միջավայրը բարելավելու համար. Սվիտալսկի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին