Վատիկանում Հռոմի Պապի՝ Հայաստան այցին նվիրված նամականիշ է թողարկվել
Սուրբ Աթոռը հրապարակել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ 2016-ի ընթացքում արված ճամփորդություններին նվիրված նամականիշ: Դրանցից յուրաքանչյուրի վրա աշխատել են առանբձին արվեստագետներ:
Հայաստան կատարած այցին նվիված նամականիշը նկարիչ, դաշնակահար Դանիել Լոնգոն է պատրաստել: Սուրբ Աթոռի պաշտոնական էջի փոխանցմամբ, նամականիշի վրա Հայոց ցեղասպանության հուշարձանի առջև աղոթող Հռոմի Պապն է:
Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել նախորդ տարվա հունիսի 24-26-ը: Այն ուներ «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագիրը:
Նամականիշներ են հրապարակվել նաև Հռոմի Պապի՝ Մեքսիկա, Լեհաստան, Հունաստան, Շվեդիա, Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան կատարած այցելություններին նվիրված:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում