Հրաբխի հետևանքով Բալի կղզուց 40 հազար մարդ է տարհանվել
Ինդոնեզիայի Բալի կղզուց Ագունգ կոչվող հրաբխի սպառնալիքի հետևանքով 100 հազար մարդ է տարհանվելու: RT-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է այդ երկրի աղետների հետևանքների վերացման գործակալությունը:
Վտանգավոր գոտու շառավիղը 10 կմ է, այնտեղ կան 22 բնակավայրեր 90-100 հազար բնակչությամբ: Այս պահին հաջողվել է տարհանել 40 հազար մարդու:
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ Բալիում ապրող հայեր կան, սակայն աղետի գոտում հայերի ներկայության մասին այս պահին դժվար է ասել:
Հրաբխի վտանգի պատճառով չի գործում կղզու օդանավակայանը, ինչի հետևանքով չեղյալ է հայտարարվել 445 չվերթ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան