Իրանը 250 մլն խմ գազ է արտահանել Հայաստան
Իրանից ընթացիկ տարվա ութ ամսվա ընթացքում 250 մլն խմ իրանական գազ է արտահանվել Հայաստան, մինչև տարեվերջ ենթադրվում է, որ գազի արտահանման ծավալը կհասնի 360 մլն խմ-ի:
Ֆեյսբուքյան իր էջում նման թվեր է հրապարակել իրանագետ Արմեն Իսրայելյանն ու մանրամասնել, որ մոտավորապես նույն քանակի գազ արտահանվել նաև նախորդ տարի:
«Իրան-Հայաստան գազատարի կառուցման վերաբերյալ առաջին համաձայնագիրը ստորագրվել է 1992թ., 1995թ. լրացումներ են կատարվել: 2007թ. գազամուղի շահագործումից հետո «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով իրանական գազի լիարժեք արտահանումը սկսվել է իրականացվել 2009 թվականին:
2018թ. երրորդ էլեկտրահաղորդման գծի լիարժեք շահագործումից հետո նախատեսվում է երեք անգամ մեծացնել իրանական գազի ներկրման ծավալները»,-հիշեցնում է Իսրայելյանը:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն, Իրանում գազի արտադրության և սպառման օրական ծավալը կազմում է 700 մլն խմ: Իրանի քաղաքային շրջանների բնակչության 97 տոկոսն է օգտվում կապույտ վառելիքից, որը կազմում է շուրջ 16 մլն բաժանորդ, իսկ գյուղական վայրերում՝ 4 մլն բաժանորդ, այսինքն՝ գյուղաբնակ բնակչության 67 տոկոսը:
Իրանը նախատեսում է մինչև 2025թ. գազի օրական արտադրության ծավալը հասցնել 1 մլրդ 200 մլն. խմ-ի: Բացի Հայաստանից՝ Իրանը գազ է արտահանում նաև Թուրքիա՝ օրական 30 մլն խմ ծավալով:
Հարակից հրապարակումներ`
- Ա.Միլլերը՝ իրանական գազի գնման մասին
- Մենք պատրաստ ենք այսօր էլ գնել իրանական գազ, եթե դրա գինն ավելի ցածր կլինի ռուսական գազի գնից. Աշոտ Մանուկյան
- Բանակցային խնդիրներից մեկը հենց իրանական գազի արտահանման զարգացումն է դեպի Հայաստան. Հասան Ռոհանին
- Իրանական գազը հասավ Մեղրի ու Ագարակ
- Իրանի դեսպանը կարծում է, որ Հայաստանն ու Իրանը կբանակցեն իրանական գազի ծավալների ավելացման շուրջ
- Իրանցի պաշտոնյա. Հայաստան առաքվող իրանական գազի ծավալը կարող է ավելանալ
- Հայաստանը դեմ չէ իրանական գազը Իրան-Հայաստան գազամուղով Վրաստան տեղափոխելուն. Արեգ Գալստյան
- Իրանցի պաշտոնյա. Իրանական գազը Եվրոպա առաքելու ուղիներից մեկը կարող է անցնել Հայաստանի տարածքով