Սամվել Բաբայան. Ինձ մեղավոր չեմ ճանաչում
«Բաբայանին ներկայացնել կրիմինալ ձեր խնդիրն է»,-ասաց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ այսօրվա դատական նիստում դիմելով դատավորին:
Նա իր դեմ հարուցված քրեական գործը պատվիրված որակեց:
«Շատ լավ գիտեմ, ոտերը որտեղից է, ականջները՝ որտեղից: Ուղղակի ես ասում եմ՝ կարելի է օրենքը թեթև շրջանցել, բայց չի կարելի ակն տրորել, թքել վրեն: Չի կարելի ուղղակի, եթե ուզում եք պետություն դառնալ: Բաբականը մի տարի ավել նստի, մի տարի պակաս նստի, դուք հարց չեք լուծելու: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, ոչ մի դեպքում»,-հայտարարեց նա:
Ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը գործը շինծու որակեց, դատարանից խնդրեց լինել ճիշտ ու արդար, ասաց՝ մարդկային խիղճ գոյություն ունի, «որ դրսում իրար տեսնենք, ասեմ, ես քու ցավը տանեմ, այ ըսենց լավ դատավոր ես, լավ մեղադրող ես, ոչ թե ասենք, այ ցավդ տանեմ, էս ո՞վ էր»:
Ամբաստյալ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ մեղադրանքը չի ընդունում ու չի էլ ընդունելու. «Ուղղակի ես ամաչում եմ իմ ընտանիքից, իմ որդիներից, իմ հարազատներից, պարոն նախագահող, Ձեզանից, մեղադրող կողմից, ինչպես նաև դահլիճում նստածներից: Ես հավատում եմ, որ դուք կկայացնեք ճիշտ և արդար որոշում, այսքանը»:
Ամբաստանյալ Կարեն Քոչարյանը դատարանին կոչ արեց դատական ակտ կայացնելիս օրենքից բացի, առաջնորդվել մարդկային խղճով:
Արմեն Պողոսյանն էլ հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Նշենք, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Գործով վճիռը կհրապարակվի նոյեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին։
Հարակից հրապարակումներ`
- «Առաջադրված մեղադրանքներն անհիմն են». Սամվել Բաբայանի փաստաբան
- Սամվել Բաբայանը առաջադրված մեղադրանքները չի ընդունում. փաստաբան
- Դատախազը միջնորդեց Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման
- Սամվել Բաբայանը կմնա կալանավորված
- Փաստաբանը միջնորդեց փոխել Սամվել Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը
- Ութ ամիս հետո բերել, շոու սարքել, թե հրթիռ է, ամոթ է.Սամվել Բաբայան
- «Սամվել Բաբայանն ընդհանրապես դրա հետ կապ չունի»
- Սամվել Բաբայանն առողջական խնդիր ունի
- Դատական հաջորդ նիստին հարցաքննվելու է Սամվել Բաբայանը
- «Սամվել Բաբայանի և մյուսների գործով» մեղադրողի միջնորդությունը բավարարվեց մասնակիորեն
- Սամվել Բաբայանի փաստաբանը միջնորդեց՝ վերացնել խափանման միջոց կիրառված կալանավորումը
- «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում. Սամվել Բաբայան
- ԱԱԾ-ն ավարտեց Սամվել Բաբայանի գործով նախաքննությունը
- Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան