Մենք դուռը չենք շրխկացնում, ոնց բաց կա, այդպես էլ կթողնենք. Մարուքյան
«Քննարկումը վատ էր, պահ կար, որ ինձ հիշեցնում է Մհեր Մկրտչյանի դերակատարմամբ ֆիլմի դրվագը՝ «վայ մամա ջան, էս ո՞ւր եմ ընկել»»,- խորհրդարանում ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի վերաբերյալ լսումների եզրափակիչ ելույթում ասաց «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն դիտարկմանը, թե դուռ շրխկացնելը հեշտ ու կարճ ճանապարհ է Մարուքյանն ասաց «Մենք դուռը չենք շրխկացնում, ոնց բաց կա, այդպես էլ կթողնենք, բայց սահմանափակված չլինենք ԵԱՏՄ-ի համաձայնագրով»:
Նա ընդգծեց, որ այս հանրային լսումները կապ չունեն մի քանի օր առաջ ստորագրված ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի հետ։
Ինչ վերաբերում է հնչած կարծիքներին, թե ԵԱՏՄ-ն մեղավոր չէ ՀՀ ներկայիս իրավիճակի համար, Մարուքյանը նշեց. «Շատ բան կա, որի համար ԵԱՏՄ-ն չի մեղավոր, բայց փորձագետների ու պատգամավորների կողմից այնքան լուսավոր ու պրոգրեսիվ է ՀՀ ներկայիս իրավիճակը ներկայացվում, որ մտածում եմ՝ եթե ամեն ինչ էսքան լավա, բա ինչի՞ է ամեն ինչ էսքան վատ, ինչի՞ են մարդիկ այսպես արտագաղթում մեր երկրից»։
Լսումների ավարտին, «Ելք»-ի պատգամավորն ասաց. «Նախաքծի քննարկման համար կհանդիպենք ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նիստին, որտեղ նախագիծը կքննարկվի մերժվելուց առաջ»։
Հարակից հրապարակումներ`
- «Ելք»-ին պետք է շնորհակալություն հայտնել, այս օրակարգը հրապարակ բերելու համար. Ստեփան Սաֆարյան
- ԵԱՏՄ-ից դուրս գալը չի լուծի Հայաստանում առաջացած պրոբլեմները. Նաիրա Զոհրաբյան
- Եթե Հայաստանը դուրս եկավ, Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ. Թաթուլ Մանասերյան
- Հայաստանը ԵԱՏՄ մտնելուց հետո կորցրել է իր գրավչությունը. Արամ Սարգսյան
- «Եվ-և»-ը կայացել է. Աշոտյան
- Մենք չենք կարող անընդհատ վարկով զենք գնելու պայմանագրեր ստորագրել. Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան