Ջորջ Բուշ ավագը՝ ԱՄՆ ամենաերկարակյաց նախագահ
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը շաբաթ օրը դարձել է 93 տարեկան 166 օրական և նա ԱՄՆ-ի ամենաերկարակյաց նախագահն է: Ընդամենը մեկ օրով, բայց նա արդեն գերազանցել է ԱՄՆ 38-րդ նախագահ Ջերալդ Ֆորդի «ռեկորդը»: Այս մասին գրում է vesti.ru-ն:
Ջորջ Գերբեր Ուոկեր Բուշը ծնվել է 1924 թվականի հունիսի 12-ին Մասաչուսեթսի Միլթոն քաղաքում: ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1989-1993 թվականներին: Ջերալդ Ֆորդի մահից հետո 2006 թվականից Բուշ ավագը դարձել է ներկայումս ապրող ամենատարեց նախագահը: ԱՄՆ-ի 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը փոքր է Բուշից 4 ամսով:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան