Քնեսեթի անդամը խնդրել է դադարեցնել Ադրբեջանին ԱԹՍ-ներ վաճառելու Aeronautics-ի լիցենզիան
Իսրայելի Քնեսեթի անդամ Թամար Զանդեգն ֆեյսբուքայն իր էջում քննադատել է երկրի՝ զենքի արտահանման քաղաքականությունը, մասնավորապես Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում է Calcalistech.com-ը:
Թել Ավիվի դատարանում այսօր դատական հայց է ներկայացվել անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող Aeronautics Defense Systems ընկերության դեմ: Հայցը ներկայացրել են նույն ընկերության ներդրողները` $115 մլն-ի պահանջով։
Իր գրառման մեջ վերջինս անդրադարձել է հուլիս տեղի ունեցած միջադեպին, երբ Ադրբեջանում իսրայելական անօդաչուներ արտադրող Aeronautics Defense Systems ընկերությանն առաջարկել են ցույց տալ իրենց հնարավորությունները՝ թիրախավորելով հայկական դիրքերը։
«Համաձայն տեղեկությունները, Իսրայելը վերջին տարիներին դարձել է Ադրբեջան զենքի հիմնական ներկրողը»,-գրել է վերջինս։
Տիկին Զանդբերգը, սակայն նշում է, որ Իսրայելի ՊՆ պաշտոնական կայքում նշված է, որ Aeronautics-ի արտադրության մի մասն իսրայելական մեկ այլ` AZAD Systems ընկերության գործարանում է կատարվում, հետևաբար Ադրբեջանը դեռ կարող է ձեռք բերել իսրայելական արտադրության անօդաչուններ։
«Այդ իսկ պատճառով խնդրում են Ձեզ սառեցնել կամ հետաձգել Ադրբեջանին տրամադրվող պաշտպանական արտահանման բոլոր լիցենզիաները, որոնք կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայաստանի վրա հարձակվելու համար»,-նշել է վերջինս։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան