Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի լոգո է ընտրվել նուռը
«Հանուն այս Գագաթաժողովի հաջողության՝ Հայաստանը մոբիլիզացրել է իր բոլոր հնարավորությունները»,-ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Նալբանդյանը Գագաթաժողովի անցկացման ամսաթվեր է առաջարկել. «Հաշվի առնելով միջազգային միջոցառումների օրացույցը, առաջարկում ենք Երևանի գագաթնաժողովը անցկացնել 2018թ․ հոկտեմբերի 11-12-ին, իսկ ՖՄԿ կանոնադրական մարմինների համար առաջարկում ենք հետևյալ օրերը՝ հոկտեմբերի 7-ը՝ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի, հոկտեմբերի 8-9-ը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նիստերի համար»:
Նախարարը տեղեկացրել է` որպես XVII-րդ Գագաթաժողովի խորհրդանշան (լոգո)՝ ի շարունակություն Երևանի նախարարական համաժողովի, ընտրվել է նուռը, որը հայկական մշակույթում խորհրդանշական համարում ունի։
«Առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Գագաթաժողովի տեսանելիության ապահովմանը։ Մենք ցանկանում ենք շարունակել Մադագասկարի գագաթաժողովի նախաձեռնությունը և խրախուսել երիտասարդների մասնկացությունը Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի կանոնադրական մարմինների նիստերին։
Ցանկանում ենք, որպեսզի բարձրաստիճան այս հանդիպումը դառնա համախմբման մեծ իրադարձություն մշակութային ծրագրերի միջոցով, որի հիշարժան միջոցառումներից մեկը կլինի հոկտեմբերի 11-ին նախատեսված ֆրանկոֆոն հեղինակավոր երգիչների մասնակցությամբ գալա համերգը, որը տեղի կունենա Գագաթաժողովի առաջին օրվա ավարտին, պետական ճաշից առաջ»,-ասել է ԱԳ նախարարը:
Ինչ վերաբերում է Գագաթաժողովի հիմնական կարգախոսին, Նալբանդյանն առաջարկփլ է «Ապրել միասին» թեման։
«Ապրել միասին հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ Համոզված ենք, որ այն կարող է նպաստել մեր հասարակությունների միասնության առավել ամրապնդմանը»,-ասել է նա:
Նալբանդյանը նշել է, որ ակնկալում են նաև աշխատել Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ՝ «Ապրել միասին» Պակտ ստեղծելու ուղղությամբ, որտեղ կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» հասկացության սկզբունքներն ու արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, համագործակցությունը, կրթությունը, թվային տնտեսությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, ահաբեկչությունը սնող արմատականացման և բռնի ծայրահեղականության, այլատյացության, ատելություն սերմանող գաղափարախոսության, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարը։ Այս առումով ցանկանում ենք, որպեսզի Ֆրանկոֆոնիայի երիտասարդական ցանցը միանա այս գործընթացին և իր նպաստը բերի այս փաստաթղթի կյանքի կոչմանը:
Նալբանդյանի ելույթներն ամբողջությամբ` ԱԳՆ պաշտոնական էջում:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի արտգործախարարը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին
- Քննարկվել են 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները
- Ի՞նչ կտա Հայաստանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը
- Նալբանդյանն ու Ֆրիլանդը քննարկել են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան