Ծանրամարտի 2018 թ. աշխարհի առաջնության մրցավայրը փոխվել է
Ծանրամարտի մեծահասակների 2018 թ. աշխարհի առաջնության մրցավայրը փոխվել է: Լիմայի փոխարեն տարվա կարևորագույն մրցաշարը կընդունի Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական էջը՝ վկայակոչելով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային (IWF):
IWF-ի գործադիր կոմիտեն միաձայն ընդունել է Թուրքմենստանի առաջարկը, քանի որ Պերուն հրաժարվել էր իր մայրաքաղաքում անցկացնել աշխարհի առաջնությունը: Աշխաբադն ԱԱ-ն կընդունի հաջորդ տարի նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը:
Այս տարվա աշխարհի առաջնությունը կմեկնարկի վաղը ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան