Կոնվերս Բանկի Woman’s քարտապանները կկարողանան օգտվել գումարի հետվերադարձի ակցիաներից
«Կոնվերս Բանկի՝ նոր դիզայնով Woman’s քարտը մեծ հետաքրքրություն է առաջացրել «Lady EXPO» թեմատիկ ցուցահանդեսի հաճախորդների շրջանում, ինչի վկայությունն էր ցուցահանդեսի օրերին Բանկի տաղավարում ակտիվությունը և Woman’s պլաստիկ քարտի տրամադրման նպատակով ստացված հայտերի մեծ քանակը: Քարտերը հայտատուները կստանան առաջիկա օրերին»,- այս մասին հայտնում են Բանկից:
Կոնվերս Բանկը «Lady EXPO» թեմատիկ ցուցահանդեսի այցելուներին էր ներկայացել ոչ միայն նոր դիզայնով Woman’s քարտով, այլև մի քանի շահավետ առաջարկով: Մասնավորապես, այդ օրերին Woman’s քարտապաններին ընձեռվել էր մինչև 500 հազար դրամի վարկային սահմանաչափի, ինչպես նաև արտոնյալ պայմաններով առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման «Մոբիլ» վարկի հնարավորություն և այլն:
«Առաջիկայում ևս Woman’s քարտապանները կկարողանան օգտվել Woman’s քարտապան կանանց համար գործարկվող զեղչային, գումարի հետվերադարձի ակցիաներով»,-փոխանցում են Բանկից։