Ջիգարխանյանի երիտասարդ կինը նրան ցանկացել է «երկար ու տանջալի մահ»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը երեկ պաշտոնապես ամուսնալուծվել է կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից:
Ուկրաինացի դաշնակահարուհին, ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», որը յուրացրել է Ջիգարխանյանին պատկանող երեք բնակարանն ու նրա խնայողությունների զգալի մասը, արդեն ապագայի ծրագրեր է կազմում`առանց 82-ամյա ամուսնու: Ջիգարխանյանին երբեմնի սիրող և հոգատար կինը նրան մաղթել է ամենավատը: Այդ մասին НТВ-ով հեռարձակվող հաղորդման ժամանակ պատմել է դերասանի առաջին կինը՝ Տատյանա Վլասովան:
Տատյանա Վլասովան, որի հետ դերասանն ապրել է ավելի քան 50 տարի, ներկայացրել է վերջերս կայացած իր և Վիտալինայի զրույցից մանրամասներ: Նրա խոսքով՝ այդ ժամանակ Ջիգարխանյանի երիտասարդ կինը նախկին ամուսնուն ցանկացել է «երկար ու տանջալի մահ»:
«Նա ոչ միայն ամբարտավան է, այլև փտած անձ»,- ասել է Վլասովան:
Հարցին, թե արդյոք ինքը Ջիգարխանյանին հետ կընդունի՞ իր տուն և ընտանիք, կինը չի բացառել։
Նշվում է նաև, որ դերասանի ընկերները մտադիր են դիմել իրավապահ մարմիններին 4 մլն ռուբլու անհետացման հետ կապված, որը Վիտալինան հոկտեմբերի 10-ի կանխիկացրել էր Ջիգարխանյանի հաշվից, երբ նա հիվանդանոցում էր։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես ամուսնալուծվեց
- Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակով հոսպիտալացվել է, նա չի կարողանում քայլել
- Սկսվել է Ջիգարխանյանի ու կնոջ ամուսնալուծության գործընթացը
- Ջիգարխանյանի կնոջը մի քանի քրեական գործ է սպառնում
- Ջիգարխանյանը խնդրել է պաշտպանել իր թատրոնը «խարդախներից»
- Ջիգարխանյանի ընկերը մեկնաբանել է դերասանի ձերբակալության մասին լուրը
- Ջիգարխանյանի կինը փախել է Ռուսաստանից
- Արմեն Ջիգարխանյանի անձնագիրը գողացել են
- Ջիգարխանյանի կինը հեռացել է թատրոնից և պատրաստվում է ամուսնալուծվել