Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է էլ-փոստեր, որոնք կոտրել են ադրբեջանցի հաքերները
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ավելի քան հազար հայերի էլեկտրոնային փոստեր ամենայն հավանականությամբ կոտրվել են ադրբեջանցի հաքերների կողմից:
«Ուշադրություն․ սա հայկական ֆեյսբուքյան օգտատերերն են, որոնց թիրախավորել են ադրբեջանական հաքերները վերջին 1-2 ամսվա ընթացքում և, մեծ հավանականությամբ, կարողացել են գողանալ գաղտնաբառը։
Ես գաղտնաբառերը ջնջել եմ, թողել եմ մենակ մարդկանց լոգինները։ Կախված մարդուց, դա կամ մեյլն է, կամ հեռախոսը, կամ ֆեյսի լոգինը։ Հարևանները հայտարարում են, որ կոտրել են 4 հազար հոգու։ Իրականում, մոտ հազար երեք հարյուր մարդու տվյալ է։ ԵԹԵ ԳՏԵԼ ԵՔ ՁեԶ՝ ՓՈԽԵՔ ՖԵՅՍԻ ԵՎ ՄԵՅԼԻ ԳԱՂՏՆԱԲԱՌԵՐԸ։
Շատերին, հավանաբար, չեն էլ կարողացել կոտրել, քանի որ ներկայացված գաղտնաբառերը, օրինակ, կրկնում են լոգինը, կամ շատ կարճ են ինչը ֆեյսբուքը պարզապես թույլ չի տալիս։ Սակայն, ես մի շարք լոգին-գաղտնաբառ զույքեր ստուգել եմ, և դրանք աշխատում են։ Ավելին, այդ մարդիկ տեղյակ էլ չեն, որ իրենց կոտրել են, քանի որ հաքերները դեռ ձեռք չեն տվել այդ պրոֆիլները։ Այնպես որ անպայման ստուգվեք, համոզվեք, որ դուք կամ ձեր ընկերները այստեղ չկաք։
Հիշեք, որ սրանք հիմնականում մի ձև են գողանում գաղտնաբառեր․ ֆեյսի անունից նամակ կամ գրառում են կատարում և առաջարկում լոգին լինել իրենց կողմից ստեղծված կեղծ, ֆեսյը նմանակող էջերում։ Միշտ ուշադիր կարդացեք հասցեն, երբ գաղտնաբառն եք ներմուծում»:
Այս հղումով կարելի է ստուգել, արդյոք Ձեր էլ. փոստը կոտրվա՞ծ է, թե ոչ: