Մերկ պարողները բարկացրել են Իսրայելի մշակույթի նախարարին
Իսայելի մշակույթի նախարար Միրյամ Ռեգևը հրաժարվել է ֆինանսավորել այսօր մեկնարկած պարի միջազգային փառատոնը: Նրան բարկացրել է այն փաստը, որ մասնակիցներից մի քանիսը ելույթ են ունենալու լրիվ մերկ ու կիսահագած:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, «Պարի միջազգային շաբաթ» խորագրով միջոցառումն անցկացվում է Երուսաղեմում: Այն կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը: 28 մասնակիցներից երեքը ելույթներում մերկ էին հանդես գալու:
Մասնակիցներից երկուսը՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ են: Ադի Շիլանդն ու Նիր Վիդան քննադատել են պահպանողական քաղաքական գործչի գործողությունները, այն որակելով որպես քննարկման համար տարածության նեղացում:
«Մենք ստիպված ենք Իսրայելում մեկ քայլ հետ գնալ Եվրոպայի համեմատ»,-ասել են նրանք: