UNWTO-ն Հայաստանը ներառել է աշխարհի ճամփորդության համար լավագույն 20 վայրերի ցանկում
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) հրապարակել է աշխարհի ճամփորդության համար լավագույն 20 վայրերի ցանկը։ Հայաստանը ներառվել է այս ցանկում։ Այս մասին տեղեկացնում է «Travel and Leisure» պարբերականը։
Կազմակերպությունը ուսումնասիրում է միջազգային այցելուներին և ներկայացնում է տեղեկություն, թե որ պետություններն են հետաքրքրություն ներկայացնում զբոսաշրջիկների համար։ Անցյալ տարի զբոսաշրջիկների մեծ հոսք է նկատվել նաև Հայաստանում։
«Իր երկարամյա պատմության ընթացքում (ավելի քան 3000 տարի) Հայաստանը տառապում է հակամարտության պատճառով։ Սակայն իրավիճակը կայունացել է, անցյալ տարի զբոսաշրջության ոլորտում 18 տոկոսով աճ է գրանցվել։ Այն աշխարհում առաջին քրիստոնեական պետությունն է, և զբոսաշրջիկներին ամենաշատը գրավում են այնտեղի հազարամյակների պատմություն ունեցող վանքերը»,-գրել է կազմակերպությունը։
Նաև նշվում է, որ չնայած երկարատև հակամարտություններին, Միջին Արևելքի պետություններում՝ Եգիպտոս, Թունիս, նույնպես զբոսաշրջիկների մեծ հոսք է նկատվել։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում