Վրացագետ. Ադրբեջանցիներին չհաջողվեց խաթարել Թբիլիսիում արցախցի նկարիչների ցուցահանդեսի անցկացումը
«Այս օրերին Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնում անցկացվում է «Վերածնունդ» անվամբ արցախցի 7 երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդես»,-ֆեյսբուքյան էջում գրել է վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Նրա խոսքով, տվյալ միջոցառումը խափանելու և ընդհանրապես չեղարկելու համար Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունն իր վրդովմունքն էր արտահայտել՝ դիմելով պետական մի շարք գերատեսչություններին, այդ թվում՝ Վրաստանի ԱԳՆ-ին, որտեղից, ի հակառակ ադրբեջանցիների ակնկալիքի, պատասխանել էին, որ «նշված ցուցահանդեսը պետական կազմակերպությունների միջոցով չի կազմակերպվել, այլ անհատական ցուցահանդես է, իսկ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով»:
«Վերածունդ» խորագրով ցուցահանդեսը Թբիլիսիում կազմակերպվում է «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի համագործակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում