Դաունի համախտանիշով աղջիկը գեղեցկության մրցույթի հաղթող
Դաունի համախտանիշով աղջիկն առաջին անգամ հաղթել է ԱՄՆ-ում կազմակերպված գեղեցկության մրցույթում: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, 22-ամյա ամերիկուհին՝ Միկաիլա Հոլմգրենը նվաճել է «Միսս Միեսոթա» տիտղոսը:
Նշվում է, որ Հոլմգրենը առաջին անգամ է մասնակցում գեղեցկության մրցույթի, սակայն մինչ այդ ելույթ է ունեցել միայն սահմանափակ կարողություններով աղջիկների համար կազմակերպված միջոցառումների ժամանակ:
Ժյուրիի անդամները բացատրել են, որ աղջկան հաղթանակ են շնորհել նրա ժպիտի և պարի համար, Միկայլան պարի է գնում վեց տարեկանից: Մրցույթի գործադիր տնօրեն Դենիզ Ուոլլիսին գոհացրել է ժյուրիի որոշումը: «Ցանկացած մարդ, ով նրա հետ թեկուզ հինգ րոպե կանցկացնի, կհասկանա, որ նա կարող է ներկայացնել այն մարդկանց, ում պետք է նմանատիպ մրցույթներում ներգրավել»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում