Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն առաջին անգամ միասին դուրս են եկել հանրության առաջ
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը նշանադրության մասին պաշտոնական հայտարարությունից հետո առաջին անգամ միասին ներկայացել են հանրությանը: Ինչպես գրում է hellomagazine.com-ը, նշանադրությունից հետո առաջին անգամ զույգը հարցազրույց է տվել և լուսանկարվել Քենսինգթոնի դղյակում՝ Դիանայի այգում:
Մեգանը հարցազրույցին ներկայացել է կանաչ զգեստով, որի վրայից կրել է սպիտակ վերարկու, ինչպես նաև՝ կաթնագույն կոշիկներ: Սակայն նրա հիմնական զարդարանքը նշանադրության մատանին էր, որի դիզայնի հեղինակը արքայազն է: Մատանու վրա նրա մոր՝ արքայադուստր Դիանայի ադամանդներից են: Արքայազն Հարրին էլ եղել է կապույտ դասական կոստյումով:
Այնուհետև նրանք տվել են իրենց հարցազրույցը՝ նշելով, որ իրար չեն ճանաչել: Հարրին նշել է, որ մի քանի շաբաթ առաջ է Մեգան ամուսնության առաջարկություն արել:
Մեգանն էլ հայտարարել է, որ արդեն պաշտոնապես հայտարարել է դերասանական կարիերան ավարտելու մասին և անմիջապես ամուսնությունից հետո թագավորական ընտանիքի հետ միասին կզբաղվի բարեգործական գործունեությամբ: Հարսանիքից հետո Մեգան կկրի «Ուելսի արքայադուստր» տիտղոսը:
Զույգը հանդիպում է 2016 թվականից: Նրանց հարսանիքը տեղի կունենա 2018 թ-ին:
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Հարրին և դերասանուհի Մեգան Մարքլը նշանվել են
- Արքայազն Հարրին Մեգան Մարկլին ծանոթացրել է Եղիսաբեթ II-ի հետ
- Եղիսաբեթ II-ը հավանություն չի տալիս արքայազն Հարրիի հարսնացուի վարքին
- Մեգան Մարկլն առաջին անգամ հրապարակայնորեն խոսել է իր և արքայազն Հարրիի սիրավեպի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան