Սամվել Բաբայանը դատապարտվեց վեց տարի ազատազրկման
Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանը քիչ առաջ հրապարակեց «Իգլա»-ի գործով դատավճիռը:
Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրվող Սամվել Բաբայանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման 6 տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը պահանջել էր 7 տարվա ազատազրկում:
Երեկ Բաբայանը ու գործով անցնող մյուս ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում:
Ամբաստանյալներից Ժորա Զաքարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Կարեն Քոչարյանը, Դավիթ Հարությունյանը դատապարտվեցին ազատազրկման երկու տարի ժամկետով: Նրանց նկատմամբ սահմանված պատիժը պայմանականորեն չի կիրառվի, կսահմանվի փորձաշրջան երկու տարի ժամկետով: Նրանց վարքագծի նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվեց ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանմանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բաբայան. Ինձ մեղավոր չեմ ճանաչում
- «Առաջադրված մեղադրանքներն անհիմն են». Սամվել Բաբայանի փաստաբան
- Սամվել Բաբայանը առաջադրված մեղադրանքները չի ընդունում. փաստաբան
- Դատախազը միջնորդեց Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման
- Սամվել Բաբայանը կմնա կալանավորված
- Փաստաբանը միջնորդեց փոխել Սամվել Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին