Իրանի ԱԳ նախարար. Իրանն առանձնահատուկ կարևորություն է տալիս ՀՀ հետ համագործակցությանը
Իրանն առանձնահատուկ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նա համոզմունք է հայտնել, որ բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են ընձեռում դրանք առավել ամրապնդել և խորացնել։
Նախարար Զարիֆը երախտագիտություն է հայտնել վերջերս Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի կապակցությամբ Հայաստանից ստացված ցավակցությունների և համերաշխության համար։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
ԱԳ նախարարները գոհունակությամբ նշել են որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ հոբելյանական տարում հայ-իրանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգացել են՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ։
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են , որ անցյալ տարի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումից ի վեր շեշտակիորեն ավելացել են զբոսաշրջության ծավալները։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը մասնակցեցին հայ-իրանական գործարար համաժողովի բացմանը։
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Հայաստանը սատարում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրագործումը
- Հայաստան կայցելի Իրանի արտաքին գործերի նախարարը
- Իրանը 250 մլն խմ գազ է արտահանել Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան