Հայաստանը մասնակցել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի ընտրություններին
Նոյեմբերի 24-ին և 25-ին Զագրեբում կայացել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի 46-րդ գլխավոր համաժողովը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացրել են ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և մասնագետ Աննա Մելքոնյանը:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ օրակարգի գլխավոր թեման ընտրություններն է եղել: ԵՕԿ նախագահ է ընտրվել ժամանակավոր պաշտոնակատար սլովենացի Յանես Կոսիյանչիչը, որը նախագահի միակ թեկնածուն է եղել և բաց քվեարկությամբ անցել է միաձայն: Երկու թեկնածուներից փոխնախագահ է ընտրվել դանիացի Նիլս Նիգաարդը, իսկ գլխավոր քարտուղար, իտալացի Ռաֆայելե Պագնոցին պահպանել է պաշտոնը:
Փոփոխություններ են կատարվել ԵՕԿ գործադիր մարմնում: Քվեարկության առաջին օրը Յուրի Յուրևը (Ռուսաստան) և Պետեր Մեննելը (Ավստրիա) հավասար ձայներ են հավաքել: Հաջորդ օրը քվեարկության երկրորդ փուլում մեկ ձայնով հաղթել է Պետեր Մեննելը: Համաժողովում հաշվետվություններ են ներկայացվել ԵՕԿ-ի կատարած աշխատանքների վերաբերյալ:
Համաժողովը հաստատել է ԵՕԿ 2018 թվականի բյուջեն, լսել Փհենչհան-2018-ի, Տոկիո 2020-ի, Պեկին-2022-ի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցումներ: Հատկանշական 24 բնութագրող բառով ներկայացվել է 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Փարիզը: Ելույթ է ունեցել2019 թ. Մինսկում կայանալիք Եվրոպական ամառային երկրորդ խաղերի ներկայացուցիչը: Զեկույցներ են ներկայացվել նաև 2019 թ. Եվրոպական ձմեռային (Բոսնիա և Հերցեգովինա, Սարաևո և Արլ. Սարաևո) և ամառային (Ադրբեջան, Բաքու) օլիմպիական փառատոնների մասին:
Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի առաջարկով, 2019 թվականին ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում անցկացվելու են առաջին համաշխարհային լողափնյա խաղերը: Զեկուցում ներկայացվել է նաև այդ մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան