Մանուել Պետրոսյան. Շնորհակալ եմ բոլորին օգնության և աջակցության համար
Այսօր լրագրողների հետ հանդիպել են շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Մանուել Պետրոսյանը և մրցաշարում հայկական պատվիրակության ղեկավար, մարզիչ Արսեն Եղիազարյանը:
«Ես իրոք անհաջող մեկնարկեցի, այնուհետև սկսեցի ավելի լավ խաղալ: Կարծում եմ վերջում, մյուս մասնակիցների համեմատ ուժերս ավելի էին ներում պայքարելու մրցանակային տեղի համար: Մրցակիցներս շատ էին հոգնել, անվստահ էին գործում և սխալներ թույլ տալիս: Վերջին պարտիայում մրցակիցս տրամադրված էր միայն հաղթանակի, ռիսկային էր գործում, բայց մենք լավ էինք նախապատրաստվել, և ինձ հաջողվեց հասնել որոշիչ առավելության: Շատ միավորներ էի հավաքել, բայց առաջին տեղի համար բավարար չեղավ:
Ֆիզիկապես ինձ հրաշալի էի զգում, ինչի համար շնորհակալ եմ ֆիզիկական պատրաստության մարզչիս՝ Վահան Նիկոլյանին: Տասնինը տարեկան եմ և դեռ կհասցնեմ ևս մեկ անգամ հանդես գալ աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում: Ճիշտ եզրակացություններ կանեմ և կշարունակեմ աշխատել: Օգնության և աջակցության համար երախտապարտ եմ Արսեն Եղիազարյանին, Արման Փաշիկյանին և Լևոն Արոնյանին: Նրանց խորհուրդներն ինձ շատ օգնեցին: Այս տարի սա իմ վերջին մրցաշարն էր, կպատրաստվեմ հաջորդ տարվա մրցաշարերին»,-ըստ ՀԱՕԿ-ի՝ ասել է Մանուել Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մանուէլն արժանի էր աշխարհի առաջնության արծաթե մեդալին. Արսեն Եղիազարյան
- Շախմատի Մ 20 ԱԱ. Մանուէլ Պետրոսյանը հավակնում է մեդալի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան