Նալբանդյան. Հայաստանը սատարում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրագործումը
Հայաստանը սատարում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրագործումը: Այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսում:
«Պարոն Զարիֆին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի խնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերը: Այս համատեքստում կարևորում ենք միջազգային իրավունքի հիման վրա Ղարաբաղյան խնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված սկզբունքային դիրքորոշումը»,-ամփոփելով հանդիպման արդյունքները՝ հայտարարեց Նալբանդյանը:
Նախարարն ասաց, որ հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ, անդրադարձել ահաբեկչության դեմ պայքարին:
Հիշեցնենք, որ այսօր Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է այցելել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Մոհամմադ Ջավադ Զարիֆը կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Այսօր նախատեսված են Հայաստանի և Իրանի արտգործախարարների բանակցությունները, որոնց արդյունքում նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Հայաստանի և Իրանի արտգործնախարարները կմասնակցեն հայ-իրանական բիզնես ֆորումի բացման արարողությանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան