Կոնվերս Բանկն ավարտել է դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկն ավարտել է դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի տեղաբաշխումը: Բանկի մամուլի բաժնից հայտնում են, որ տեղաբաշխվել է դոլարային պարտատոմսերի երկրորդ տրանշի ամբողջ ծավալը՝ 4 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է՝ արժեկտրոնների վճարումը կիսամյակային պարբերականությամբ, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերութունը սահմանվել է 5,25%: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը $100 է: Տեղաբաշխումն ավարտվել է ժամկետից շուտ:
«Այս տարվա ընթացքում սա արդեն երրորդ հաջողված տեղաբաշխումն է, որի արդյունքում ֆինանսական շուկայում Կոնվերս Բանկի պարտքային արժեթղթերի ընդհանուր ծավալը կազմեց 10 մլն ԱՄՆ դոլար և 1 մլրդ դրամ: 2018թ.-ին Բանկը պլանավորում է հանդես գալ պարտատոմսերի հերթական թողարկումներով, որոնք կունենան ավելի երկար ժամկետ և ուղղված կլինեն նաև արտաքին ներդրողներին», - ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը՝ հավելելով, որ այս տեղաբաշխմամբ Կոնվերս Բանկն արդեն իր կայուն տեղն է գրավել պարտատոմսեր թողարկող առաջատարների ցանկում:
Առաջիկայում պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի կորպորատիվ պարտատոմսերի ABond հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու նպատակով:
Բանկը դոլարային երկու տարեկան պարտատոմսերի առաջին տրանշը (ընդհանուր 6 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 5.75% արժեկտրոնի եկամտաբերությամբ) տեղաբաշխել էր մայիսին: Նոյեմբերի 24-ի դրությամբ երկրորդային շուկայում այդ պարտատոմսերի առք եւ վաճառքի գնանշումները կազմել են 5.31%/5.00% (բորսայական հապավում՝ COVSB2), ինչը նշանակում է պարտատոմսերի գների բարձրացում, որի արդյունքում Բանկի հաճախորդները հավելյալ եկամուտ են ստացել:
Պարտատոմսերը երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից՝ ավանդների երաշխավորման ծավալներով:
Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ բաժնետերերն են «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն (80,94տոկոս), ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06%) , որոնց վերջնական շահառուն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է, և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս):
Բանկը մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին`վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային և պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ և այլն:
30. 09. 2017թ դրությամբ, Բանկի ակտիվները 233,429,144 հազար դրամ են, պարտավորությունները՝ 198,660,662.հազար դրամ և ընդհանուր կապիտալը 34,768,482 հազար դրամ է:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը կմասնակցի «Lady EXPO« թեմատիկ ցուցահանդեսին
- Կոնվերս Բանկի՝ ոսկու գրավադրմամբ վարկավորման պորտֆելը տարեսկզբից աճել է 14 տոկոսով
- Կոնվերս Բանկի պրոդուկտը՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար
- Կոնվերս Բանկը վերանայել է ապառիկ վարկավորման պայմանները
- Կոնվերս բանկը կմասնակցի Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
- Մեկնարկել է Mastercard քարտապանների համար Կոնվերս Բանկի գործարկած ակցիայի երկրորդ փուլը
- Shopping Card՝ անկանխիկ գնումների առաջարկ Կոնվերս Բանկից