«ՏաԹևեր» ճոպանուղու հատուկ առաջարկը Սյունիքի, Արցախի բնակիչների և ուսանողների համար
Ձմեռային սեզոնի համար Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին՝ «ՏաԹևեր»-ը, հատուկ առաջարկ է պատրաստել Սյունիքի, Արցախի բնակիչների և բոլոր ուսանողների համար։
IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 31-ն այս խմբերի համար «ՏաԹևեր» ճոպանուղու երկկողմանի տոմսը կարժենա 1500 դրամ, իսկ միակողմանին՝ 1000 դրամ։ Տոմս ձեռք բերելիս ուսանողները պետք է ներկայացնեն ուսանողական տոմս, իսկ Սյունիքի ու Արցախի բնակիչները ՝ բնակության վայրը հաստատող փաստաթուղթ: Մյուս բոլոր ուղևորների համար ձմռան ամիսներին ճոպանուղու երկկողմանի տոմսի արժեքը կլինի 3500, միակողմանին՝ 2500 դրամ։
«ՏաԹևեր» ճոպանուղին այս ձմեռ կաշխատի սովորական ժամանակացույցով՝ ուղևորներին սպասարկելով երեքշաբթիից կիրակի օրերին՝ ժամը 10:00-ից 18:00-ը: Նախկինում դեկտեմբեր-հունվար-փետրվար ամիսներին ճոպանուղին գործում էր բացառապես հանգստյան և տոնական օրերին:
Ճոպանուղու այս տարվա աշխատանքային վերջին օրը կլինի դեկտեմբերի 29-ը։ Ամանորից հետո «ՏաԹևեր»-ը ուղևորներին կսպասարկի հունվարի 6-ից։
Հարակից հրապարակումներ`
- «ՏաԹևեր» ճոպանուղին ընդունել է այս տարվա հարյուր հազարերորդ ուղևորին
- Հինգ տարվա ընթացքում «Տաթևեր» ճոպանուղուց օգտվել է շուրջ 430 000 ուղևոր