Գնահատելի է, երբ ներդրում է արվում բնության հատուկ պահպանվող տարածքների հարցում. Ա. Մինասյան
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով այսօր անցկացվող խորհրդարանական լսումներին մասնակցում են են տասնյակից ավելի մասնագետներ։
Լսումներին ներկա է նաև ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։
«Այսօր անհրաժեշտ է ևս մեկ անգամ քննարկել բնության հատուկ պահպանվող տարածքների հետ կապված խնդիրները: Ոլորտում չարաշահումներ կան և ԱԺ-ն այս հարցում մեծ անելիքներ ունի»,-նշեց լսումները վարող ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ այսօր հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ներքո կառավարվում է շուրջ 13,1 տոկոս կազմող տարածք. «Թեև մի շարք այլ երկրների հետ համեմատած առաջընթաց ունենք, բայց մենք կարծում ենք, որ բավարար չէ, և հարկավոր է ձգտել ավելի մեծացնել, ընդլայնել տարածքները և ավելի կանոնավոր դարձնել պահպանման համակարգերը»։
Նախարարի խոսքով՝ առաջիկայում նոր բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման ծրագրեր պետք է իրականացնեն։
«Այսօր արդեն իսկ ունենք նախագծված Ջերմուկը, «Տաթև» ազգային պարկը, մասնավոր կազմակերպությունների և անձանց կողմից ցանկություն է հայտնվել, որ իրենք նույնպես ներգրավվեն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման հարցում, ինչը մեր կողմից խրախուսելի է։ Նման նախաձեռնություն ցուցաբերել էԳագիկ Ծառուկյանը։ Գնահատելի է, երբ ներդրում է կատարվում բնության հատուկ պահպանովղ տարածքներ ձևավորելու և պատշաճ պահպանություն իրականացնելու հարցում։ Բնության հատուկ պահպանովղ տարածքները կարող են նաև զարգացում ունենալ, պատշաճ պահպանվել, եթե մենք կիրառենք այն հստակ սահմանափակումներ, որոնք դրված են սահմանադրությունում՝ բնական ռեսուրսներից օգտվելու նկատմամբ»,-ավելացրեց նախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան