ԱՄՆ-ի պետքարտուղարը կոչ է արել Թուրքիային՝ «հեռու մնալ» Իրանից
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը Թուրքիայից պահանջել է, վտանգի տակ չդնել ՆԱՏՕ-ի շահերը՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի հետ շփումներում: Այս մասին կարդում ենք Էրմենիհաբերում։
Թիլլերսոնը նշել է, որ ԱՄՆ-ն շատ լավ հասկանում է, որ Իրանը և Թուրքիան գտնվում են միևնույն տարածաշրջանում, սակայն, չնայած դրան Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և պետք է առաջնահերթություն տա ՆԱՏՕ-ի հետ գործընկերությանը, հետևաբար պետք է հեռու մնա Իրանից:
«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիայից պահանջում ենք, որ վերջինս առաջնահերթություն տա ՆԱՏՕ-ի դաշնակիցների պաշտպանությանը: Իրանը և Ռուսաստանը թուրք ժողովրդին չեն կարող այնքան տնտեսական և քաղաքական օգուտ տալ, որքան դա կարող են անել արևմտյան երկրները»,- ըստ թուրքական «Gazetevatan» թերթի կայքի՝ ասել է Թիլլերսոնը:
Ասուլիսի ժամանակ Թիլերսոնը նաև պնդել է, որ Ռուսաստանը շարունակում է միջամտել հարևան երկրների ներքին գործերին` մասնավորապես Ուկրաինայի հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան