Արմեն Իսրայելյան. Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու գործիքներից մեկն էլ «կրոնական դիվանագիտությունն է»
Պարսկերեն հեղինակավոր օրաթերթերից մեկը Երևանի կապույտ մզկիթի և Արցախի մզկիթների վերաբերյալ բավականին ուշագրավ նյութ է հրապարակել: Իրանագետ Արմեն Իսրայելյանի փոխանցմամբ, հեղինակը նախ նշում է, որ Ադրբեջանն Արցախի մզկիթների հետ որևէ առնչություն չունի, այնուհետև հավելում, որ հակառակ՝ Բաքվի անհիմն պնդումներին, հայերը ոչ միայն Արցախի տարածքում պահպանել են շիայական մզկիթները, այլև Արցախի կառավարությունը զգալի միջոցներ է հատկացրել այդ մզկիթների վերանորոգման համար:
Ըստ իրանագետի, հոդվածի մյուս ուշագրավ մասը վերնագիրն է, որը ձևակերպված է հետևյալ կերպ՝ «Կրոնական երկխոսություն, իրանական մշակութային ժառանգությունը Հայաստանում»: Այսինքն իրանցիները Հայաստանն ու Արցախը դիտում են որպես մեկ միասնական հայկական տարածք, որն Իրանի Իսլամական Հանրապետության հետ շուրջ 180 կմ երկարությամբ սահման ունի:
«Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և իսլամական աշխարհում Հայաստանի դիրքերն ամրապնդելուն ուղղված գործիքներից մեկն էլ «կրոնական դիվանագիտությունն է», որից պետք է առավելագույնս օգտվենք և համապատասխան ատյաններում ճիշտ ձևակերպենք մեր պահանջները»,-նշում է Իսրայելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Հայաստանն իրանցի գործընկերների հետ մշտապես վարում է անկեղծ ու բաց երկխոսություն
- Իրանցի ձեռներեցներին ներկայացվել են Հայաստանի գործարար հնարավորությունները
- Իրանի ԱԳ նախարար. Իրանն առանձնահատուկ կարևորություն է տալիս ՀՀ հետ համագործակցությանը
- Նալբանդյան. Հայաստանը սատարում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրագործումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան