2018 թվականի ողջ ընթացքում պետությունը կսուբսիդավորվի ջրի թանկացումը. ՀԺ
Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ՀՀ կառավարությունը ներկայացվելիք որոշման նախագծով ջրի սակագնի 11.4 դրամով թանկացումը մանրածախ սպառողների համար կսուբսիդավորվի ողջ 2018 թվականի համար։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեից։ «Վարչապետի կողմից տրված հանձնարարականը վերաբերում էր 2018 թվականին, ըստ այդմ՝ կառավարության կողմից սուբսիդավորման ժամանակահատվածը ընդգրկում է 2018թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը։ Սուբսիդավորման ժամանակահատվածը հաշվարկվում է բյուջետային տարվա կտրվածքով»,- հաղորդել են կոմիտեից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին